Աշխարհում կորոնավիրուսից բուժվել է 202 հազար մարդ
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածներից 202 հազարն առողջացել է։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Այս պահի դրությամբ վարակակիրների թիվը հասնում է մոտ 1 միլիոնի, որոնցից 48 հազարը մահացել է։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց Չինաստանի Ուհան քաղաքում՝ դեկտեմբերի վերջին։