Երգչուհի Աննա Սարդարյանի մահվան դեպքի նախօրեին Շտապ օգնություն է կանչել, բայց հրաժարվել է այդ պահին գնալ թեստավորման. մանրամասներ (վիդեո)
Ես չգիտեմ, որ լրատվամիջոցն է ադրադարձել, բայց այստեղ պետք է անձնական և բժշկական գատնիքը պահպանել։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանի մահվան դեպքին։
Նա նշեց, որ երգչուհին տանը միայնակ է ապրել և առայժմ պարզ չէ՝ նա ունեցե՞լ է թոքաբորբ, թե՞ ոչ՝դա կպարզվի դիահերձումից հետո։
Ալինա Նիկողոսյանը տեղեկացրեց նաև, որ նախօրեին երեկոյան երգչուհին Շտապ օգնություն է կանչել, սակայն երբ նրան առաջարկել են տանել հիվանդանոց՝ թեստավորման, վերջինս այդ պահին հրաժարվել է և ասել է, որ առավոտյան կդիմի հիվանդանոց, սակայն առավոտյան արդեն մահը վրա է հասել։