Ցանկանում եմ սովորել ինչ-որ նոր բան․ Զլատան Իբրահիմովիչ
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր ապագայի մասին։ Նա մասնավորապես նշել է․
«Կտեսնենք։Դեռ չգիտեմ, թե ինչ եմ ուզում։Տպավորություն է, որ ամեն մի նոր օր տեղի է ունենում ինչ-որ նորը։Իտալիան իմ երկրորդ տունն է,հրաշալի էր նորից խաղալ լեփ-լեցուն Սան-Սիրոյում»։ Զլատանն ընդգծել է, որ մտածում է ոչ միայն իր և ֆուտբոլի մասին, այլև իր ընտանիքի։ Նա նշել է նաև, որ ցանկանում է սովորել ինչ-որ նոր բան, դառնալ լավ մարդ։
Հիշեցնենք, որ 38-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան թիմի հետ նախատեսված է մինչև այս ամառ։