Ջանլուիջջի Դոննարուման կարող է տեղափոխվել «Չելսի»
Իտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջջի Դոննարուման կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ Դոննարումայի համար անգլիական ակումբը պատրաստ է տալ 60 միլիոն եվրո և գումարած իր ներկայիս դարպասապահ Կեպա Արիսաբալագային։ Դեռևս չկան այլ հստակ տեղեկություններ։
Դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է նաև «ՊՍԺ»-ն։