Կրիշտիանու Ռոնալդուին կարող է գնել «ՊՍԺ»-ն
Ստեղծված ֆինանսական ճգնաժամի պատճառով Թուրինի «Յուվենտուսը» կարող է վաճառել Կրիշտիանու Ռոնալդուին։
Իսպանական Marca-ն հայտնում է, որ Ռոնալդուին պատրաստ են գնել «Մանչեսթեր Յունայթեդը» և «ՊՍԺ»-ն։ Վերջինս ավելի մեծ շանսեր ունի, քանի որ ֆինանսի հետ կապված խնդիրներ չունի։
Հիշեցնենք, որ Ռոնալդուի տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 30 միլիոն եվրո։