Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով պայմանավորված 2-րդ մահը
Բելոռուսում գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Մահացածն ուներ խրոնիկ հիվանդություններ։ Ապրիլի 1-ի դրությամբ Բելառուսում կա 163 վարակակիր։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է Չինաստանի Ուհան քաղաքում դեկտեմբերի վերջին։