Տաք երկրներում կորոնավիրուսի տարածումը դանդաղում է․ գիտնականներ

Այս թեմայով
Հունաստանի Ֆեսսալիի համալսարանի գիտնականները նշում են, որ ցածր ջերմաստիճան ունեցող երկրներում կորոնավիրուսի ինֆեկցիան տարածվում է շատ արագ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Համալսարանի գիտնականները նշում են, որ վարակը մեծ թափ է ստանում այն երկրներում, որտեղ ջերմաստիճանը հասնում է մինչև +18-ի։ Իսկ այն երկրներում, որտեղ ջերմաստիճանը +18-ից բարձր է, վարակը դանդաղ է զարգանում։
Գիտնականները ընդգծել են նաև, որ վարակի վերացման գործում մեծ նշանակություն ունի նաև ճիշտ և արդյունավետ պայքարը։