Մոսկվայում կորոնավիրուսով վարակվել է 29 երեխա
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսով վարակվել է 29 երեխա։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Հիվանդ երեխաները գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց հետ կոնտակտ ունեցած մարդկանց շրջանակը պարզվում է։ Մոսկվայում վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների 40 տոկոսը 18-45 տարեկաններ են։
Այս պահի դրությամբ Ռուսաստանում կա կորոնավիրուսով հիվանդ 2777 մարդ։