ԱՄՆ-ում գրանցվել է 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ի Այդահո նահանգում։ Այս մասին տեղեկանում ենք TACC լրատվական գործակալությունից։
Երկրաշարժի էպիկենտրոնը 151 կիլոմետր հեռու է գտնվում Բոյսե քաղաքից, որտեղ ապրում է 146 հազար մարդ։
Երկրաշարժը գրանցվել է 33 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների և տուժածների մասին դեռ տեղեկություն չկա։