Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների 93,5 տոկոսն ապաքինվել է
Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների 93,5 տոկոսն ապաքինվել է։ Հիվանդանոցներում շարունակում է մնալ 2004 մարդ։
Այս մասին տեղեկանում ենք Չինստանի առողջապահության նախարարության հայտնած տվյալներից։ Այս պահի տվյալներով Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է 81554 մարդ, որոնցից 76238-ը բուժվել են։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակը սկսվեց Չինաստանի Ուհան քաղաքից՝ դեկտեմբերի վերջին։