Հրդեհ Անդրանիկ Մանուկյան փողոցի տներից մեկում. ամբողջությամբ այրվել է տան հյուրասենյակը (լուսանկարներ)
Մարտի 31-ին, ժամը 14:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկ Մանուկյան փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:04-ին:
Ամբողջությամբ այրվել է տան կիսանկուղային հյուրասենյակը (30 քմ)` գույքով: