Անձրև և ամպրոպ. 5 օրվա եղանակի կանխատեսում
Այսօր` ապրիլի 1-ի ցերեկը, ապրիլի 2-4-ը Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Օդերևութաբաններն օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չեն կանխատեսում
Երևան քաղաքում ապրիլի 1-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին 0-ից բարձր կլինի 13-15 աստիճանով: