Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ ՊողոսյանԱպրիլի 22-ին Ալիևը կլինի Մոսկվայում. հայտնի է` ինչ հարցեր է նա քննարկելու Պուտինի հետ Փարիզում տղամարդը սպառնում է պայթեցնել իրեն Իրանի հյուպատոսության շենքում
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News.am
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացելԱրցախցիների մեծամասնությունը չի ցանկանում հեռանալ Հայաստանից. Արցախի ՄԻՊ-ը հարցման արդյունքներ է հրապարակել «Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱմերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանըՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորածՀայաստանն ու Ադրբեջանը ասել են, որ պատրաստ են հարգել 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ Փաշինյանը պատրաստ է նաև փոխանցել 4 ոչ անկլավային գյուղերը․ ԼավրովՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարելՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՓաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ-ից հերքում ենՄենք դեռ մեզ Հայաստանի դաշնակից ենք համարում․ ԼավրովՓաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ԲԿ (տեսանյութ)Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձըԱմենաշատ օգուտը Հայաստանն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ ԼավրովՓաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. ԱբրահամյանԵվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Մամուլ

«Փաստ». Խորքային խնդիրներ իշխանության ներսում. Նրանք աննախադեպ քայլի գնացին

«Փաստ» թերթը գրում է.

«Քիչ չեն այն դեպքերը, երբ կառավարությունը հրատապ խորհրդարան է բերում օրենսդրական նախագծեր, որոնք իրավական տեսանկյունից կազմված են լինում փնթի եւ հապշտապ, իսկ դրանց բովանդակությունը տարբեր ուղղություններով խնդրահարույց բնույթ է կրում։ Ու չնայած այդ հանգամանքին՝ իշխող ուժը փորձում է այդ նախագծերը ամեն կերպ անցկացնել եւ օրենքի ուժ տալ։

Այս անգամ էլ կառավարությունը խորհրդարան էր բերել անձնական տվյալների վերաբերյալ նախագիծ, որով հնարավորություն էր ստեղծվում միջամտել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաեւ հաղորդակցության գաղտնիության իրավունքներին։

Ըստ այդմ, ստեղծվելու էր միասնական մեկ հարթակ, որտեղ հավաքագրվելու էին տվյալներ հաճախորդի՝ անկախ նրանից անձը վարակակիր է, թե կոնտակտավոր, հեռախոսահամարները` քաղաքացու տեղորոշման համար, անձանց հեռախոսային խոսակցության սկիզբը եւ ավարտը, բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները, անձանց հետազոտություն անցնելու մասին տվյալները:

Եվ ամենաուշագրավն այն է, որ նախատեսում էին հավաքագրել ոչ միայն վարակակիրների եւ նրանց հետո կոնտակտավորների, այլ նաեւ բոլոր քաղաքացիների մասին տեղեկությունները, որոնք իբր թե հնարավորություն էին տալու գործել շատ ավելի օպերատիվ եւ շատ ավելի լայն դաշտում:

Նման նախագծի առաջ քաշումը շատերի մոտ կասկածներ էր առաջացնում, որ դրա հիմնական քողարկված նպատակը օրենքի պահանջի ներքո ցանկացած անձի եւ հատկապես ընդդիմադիրների մասին տվյալների հավաքագրումն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործվեն։ Իսկ ավելի կոնկրետ՝ այս օրենսդրական նախաձեռնությունը մասնագետները պարզապես գնահատում են որպես հետընթաց ժողովրդավարության տեսանկյունից։

Ստացվում է, որ իշխանությունները խաղում են հանրության նուրբ լարերի հետ՝ նպատակ հետապնդելով «սղացնել» այնպիսի նախագծեր, որոնք հետագայում գլխացավանք են դառնալու, քանի որ բազմաթիվ բացեր ունեն, անորոշ են եւ իրավական տեսանկյունից անկատար։

Եվ պատահական չէ, որ իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ, օրենսդրական նախաձեռնության բացերն ընդունելու փոխարեն, ԱԺ ամբիոնից մեծամիտ ելույթներ ունեցան՝ անընդունելի համարելով նախագծի շուրջ եղած քննադատությունները։ Նրանք փորձում էին ցույց տալ, թե իբր այդ օրենսդրական նախագծերը ելնում են քաղաքացիների մարդկային կյանքերն ապահովելու անհրաժեշտությունից, որին երկրորդվում են անձնական տվյալների հետ կապված մյուս հարցերը։

Նույնիսկ այնպիսի պոպուլիստական հայտարարություն եղավ, թե կորոնավիրուսից ավելի վտանգավոր է ընդդիմադիրների կողմից կատարվող մանիպուլյացիան։ Ընդհանրապես, «մանիպուլյացիա» բառը իշխանությունները գնալով հաճախակի են շահարկում: Փորձագետների համոզմամբ, այդպես լինում է այն դեպքում, երբ ընդդիմախոսների քննադատություններին հակափաստարկներ չունես, ավելին՝ ինքդ էլ վստահ չես քո քայլերի իրավացիության մեջ: Այնինչ, հանձնարարություն ու պլան կատարել պետք է:

Ինչեւէ, նախագիծն ընդդիմության միասնականության շնորհիվ չանցավ: Սակայն հետաքրքիր է՝ եթե իշխանությունների համար այդ նախագիծն այդքան կարեւոր էր, ապա ինչո՞ւ չէին կարողացել ապահովել իրենց խմբակցության անդամների բավարար ներկայությունը. չէ՞ որ 88 հոգանոց խմբակցությունից կողմ քվեարկեց միայն 64-ը (գումարած՝ 1 պաշտոնապես անկախ, իսկ իրականում «իմքայլական» պատգամավոր)։

Թե՞ իշխանությունները հույս ունեին, որ ընդդիմադիր պատգամավորներ կքվեարկեն, թեկուզ՝ դեմ, որպեսզի քվորումն ապահովվի, իսկ նախագծի ընդունման համար պատասխանատվությունն ընկնի նաեւ ընդդիմության վրա...

Բայց անհիմն համառությունն ու հանուն սեփական ամբիցիաների ամեն ինչի վրա թքած ունենալու սովորությունն արդեն այս իշխանությունների կրեդոն են դարձել: Նրանք աննախադեպ քայլի գնացին՝ մեկ օրում «ոտքի վրա» երկրորդ արտահերթը հրավիրելով: Սակայն, ինչ էլ լինի, այս ամբողջ գործընթացը մեկ անգամ եւս եկավ ի ցույց դնելու այն խորքային խնդիրները, որ կան իշխանության ներսում, ու որոնք ունի մեր հասարակությունը այս իշխանության պատճառով: Իսկ դրանք աներեւակայելի շատ են, ու դրանց արդեն անդրադառնալու է հասարակությունը: Այս իրավիճակից դուրս գալուց հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: