Մարիամ Փաշինյանը՝ աղմկահարույց նախագծի մասին
Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը` ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր անձնական տվյալները օգտագործվում են թե facebook-ում, instagram-ում, viber-ում և գրեթե բոլոր սոցիալական հարթակներում որտեղ մենք գրանցում ենք անձնական տվյալներ, թողնում էլեկտրոնային հասցե, անուն ազգանուն, կամ հեռախոսահամար:
Երբ խոսում եմնք գաղտնիության մասին, արդյոք մենք կարդում ենք բոլոր սոցիալական ցանցերի privacy policy-ները, որտեղ թողնում ենք մեր անձնական տվյալները: Երևի շատ քչերն են անում, բայց շատերն են չափազանցնում և դրամատիկացնում այսօրվա նախագիծը:
Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիները շարժը հետևելու միակ նպատակը կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփումները շրջանակը պարզելն է և հետևաբար կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելը: Խոսքը վերաբերվում է համաշխարհային պանդեմիային և մարդկային կյանքեր փրկելուն:
Նորից փայլուն առիթ դիվիդենտներ շահելու համար»: