ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց օրինագիծը
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ 69 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նիստին ընդդիմադիրները ներկա չէին: