24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 500 և մահվան 8 դեպք
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի 500 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք երկրի օպերատիվ շտաբից։
Այս պահի դրությամբ Ռուսաստանում արձանագրվել է վարակի 2337 դեպք, որոնք գրանցվել են 73 ռեգիոններում։24 ժամում Ռուսաստանում կորոնավիրուսից առողջացել է 55 մարդ և այդ թիվը դարձել է 121։
Մահացածների թիվը կազմում է 17։