«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Ջեյդոն Սանչոյին
«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը գնելու համար։
Ինչպես հայտնում է սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, անգլիական ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ։ Գերմանական ակումբը դեռևս պաշտոնական առաջարկ չի ստացել։
Դորտմունդյան ակումբը նշել է, որ թիմը չի պատրաստվում իջեցնել ֆուտբոլիստի գինը՝ կապված կորոնավիրուսի ճգնաժամի հետ։ Գերմանական ակումբը Սանչոյին ցանկանում է վաճառել 110 միլիոն եվրո։