Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 110-ի
Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 110-ի։ Այս մասին տեղեկանում ենք Ինտերֆաքսից։
24 ժամում հիվանդների թիվը Վրաստանում ավելացել է 7-ով։ Երկրում այս պահին ինքնամեկուսացված մարդկանց թիվը հասնում է 5114-ի։
Երկրում ամբողջությամբ դադարեցված է տրանսպորտային տեղաշարժը։
Հիշեցնենք, որ Վրաստանում դեռ զոհ չկա։