Ինչո՞ւ են մեր հեռախոսահամարները հետաքրքրում Կառավարությանը. թաքնված նպատակը բացահայտված է
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի մի նախագիծ, որը վաղը երկրորդ ընթեցմամբ ընդունվելու դեպքում բոլորիս հեռախոսաhամարները, մեր զանգերի սկիզբն ու ավարտը հասանելի է դառնալու Կառավարությանը:
Չգիտեմ կա՞ որևէ մեկը, որը կարող է մի լուրջ բացատրություն տալ այն հարցին, թե ի՞նչ կապ ունի կորոնավիրուսը մարդկանց հեռախոսազանգերը ֆիքսելու հետ:
Կա՞ որևէ մասնագիտական վերլուծություն, թե որն է հեռախոսազանգը ֆիքսելու և թագակիր վարակը կանխելու միջև եղած կապը:
Մինչ այս պահը որևէ մեկին դա հայնտի չէ. այդ մասին չգիտեն անգամ այս օրինագիծն այսօր ընդունողները և, փաստորեն, չնայած այդ վերլուծությունները չկան, սակայն դա չխանգարեց Կառավարությանն Ազգային ժողովում նման նախագիծ ընդունել:
Իրականում այս նախագծի արմատները գնում են շատ ավելի հեռուն, և սրանով վաղը կամ մյուս օրը կառավարությունը կկարողանա արդեն օրենքով վերահսկել բոլորիս զանգերը, տեղորոշել բոլորիս հասցեները:
Եթե կառավարությունն այդքան շատ է մտածում կորոնավիրոսի տարածման մասին, այդ դեպքում ինչո՞ւ դա կանխելու ջանքեր չի ներդնում այն Արցախ չհասցնելու համար:
Եթե Նիկոլ Փաշինյանը հրատապ քայլերի է դիմում վարակից ազատվելու համար, ապա ինչո՞ւ իրեն բնորոշ տոնով և հռետորաբանությամբ չհրահանգեց երկարաձգել Արցախում վաղը կայանալիք ընտրությունները, որոնք լուրջ սպառնալիք են Արցախի բնակչության համար:
Ստացվում է Կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում երկակի ստանդարտներ է կիրառում՝ մի դեպքում հրահանգում է այդ պայքարի անվան տակ մարդկանց հեռախոսազանգերի վրա վերահսկողություն սահմանել, մյուս կողմից նախընտրում է ընդհանրապես չկիրառել որևէ վերահսկողություն:
Այս վերլուծությունը բերում է նրան, որ բոլորիս հեռախոսահամարներին, բոլորիս զանգերի ու բոլորիս տեղորոշման հետ կապված կա հեռահար մի վտանգավոր նպատակ, որը զգացին ընդդիմադիր խմբակցությունները և այս նախագիծը ընդունվեց միայն «Իմ քայլի» շնորհիվ:Չի բացառվում, որ շուտով այս ամենը գործիք դառնա կառավարության ձեռքում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներին և լրատվամիջոցներին ճնշելու համար:
NewsPress.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյան