Կառավարության բարի կամքի վրա այս հարցում չպետք է հիմնվենք. Սամվել Մարտիրոսյան

Այս թեմայով
- Եթե այլ փաստեր չունեն, ապա կոնկրետ յանները տարել է․ Մարտիրոսյան
- Ադրբեջանցիները շարունակում են մեր տղաների հեռախոսահամարներից ու սոցցանցերի էջերից գրել նրանց հարազատներին, հույսեր ներշնչել. Մարտիրոսյան
- Ադրբեջանի ձեռքում են հայտնվել բազմաթիվ ծառայողական և գաղտնի փաստաթղթեր․ Սամվել Մարտիրոսյան
- Սերժի անունից մարդկանց «նվերներ» են բաժանում, վերջում էլ բանկային քարտի տվյալն ուզում ու կողոպտում. Սամվել Մարտիրոսյան
ԱԺ-ում քննարկվող փաթեթը ենթադրում է քաղաքացի որի հեռախոսազանգերի մետա-տվյալների հավաքագրում, այսինքն ում է զանգել, երբ, որքան է տեւել զանգը, առանց դրա բովանդակության։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Անկասկած, հիանալի է, որ բովանդակությունը չի ձայնագրվելու։ Սակայն սա անհամաչափ միջոցների կիրառում է, քանի որ հայտնի չէ, թե սա ո՞նց կարող է օգնել կարանտինի տեսանկյունից։ Իսկ այ, օրինակ, քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է։ Երկրորդը. հարկավոր է ստեղծել հանրային վերահսկողություն տվյալների հավաքագրման եւ ապագայում ոչնչացման։ Կառավարության բարի կամքի վրա այս հարցում չպետք է հիմնվենք»: