Լուրջ խնդիրներ թողած` ասում եք ձեր հեռախոսներով ձեզ տեղորոշենք. դա ունի զրոյական ազդեցություն վարակի տարածման հարցում. Մարուքյան (տեսանյութ)
Ես առաջարկում եմ ոչ թե նման խնդիրներ քննարկենք, այլ առաջարկում եմ զբաղվել վարձով ապրող մարդկանց, վարկ վերցրած մարդկանց խնդիրներով ու բնակչության կոմունալ վարձերի հարցերով։ Այդ նասին ԱԺ-ում համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ավելի լուրջ խնդիրներ թողած` ասում եք ձեր հեռախոսներով ձեզ տեղորոշենք։ Էն դեպքում, որ 400-ն անցել ենք, սա անիմաստ կարգավորում է: Եկեք լուրջ մտածեք աղքատության շեմին կանգնած մարդկանց հարցերը լուծելու մասին։»,- ասաց Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ ԼՀԿ-ն դեմ է այս նախաձեռնությանը, հատկապես, որ Առողջապահության հանձնաժողովի նախագահը ևս պնդում է, որ դա ունի զրոյական ազդեցություն՝ վարակի կանխարգելման և տարածման հարցում։
Մանրամասները՝ տեսանյութում