Սերխիո Ռամոսը ցանկանում է «Ռեալի» հետ երկարաձգել պայմանագիրը մինչև 2023 թվականը

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը թիմի հետ նոր պայմանագրի ստորագրության հարցում կարող է խնդիրներ ունենալ։
Այս մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային AS պարբերականից։ Ռամոսի ու թիմի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը։
Ռամոսն իր հերթին ցանկանում է, որ պայմանագիրը երկարաձգվի մինչև 2023 թվականը, իսկ մադրիդյան թիմը՝ 2022-ը։