Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելի վարչապետի խորհրդականի մոտ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խորհրդական Րիվկա Պալուխի մոտ արձանագրվել է կորոնավիրուս։
Այս մասին տեղեկանում ենք The Times of Israel պարբերականից։ Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել նրա կնոջ մոտ։
Նշվում է, որ Պալուխն ու Նեթանյահուն վերջին անգամ միմյանց հետ շփվել են հինգշաբթի օրը։