ԱԼՈ, Նիկոլն է. ճարահատյալ քայլ աղետի ժամին
Աշխարհի բոլոր առաջնորդները կորոնավիրուսի հասցրած սոցիալ-տնտեսական, անվտանգային և քաղաքական վտանգները զգում են և օրուգիշեր աշխատում իրենց ղեկավարած երկրները նվազագույն կորուստներով այս ամենից դուրս հանելու համար:
Ի՞նչ է անում մեր երկրի ղեկավար Փաշինյանն արդեն երկու օր է. վարչապետը որորշել է հանրահավաք անելը փոխարինել այլ տարբերակով և քաղաքացիների հետ ուղիղ կապ հաստատել հեռախոսազանգերով:
Չգիտեմ, թե ով է այս մարդուն նման խորհուրդ տվել ու ներշնչել, որ աշխատող տարբերակ է, բայց իրականում վարչապետի այս տրյուկը ծիծաղ է առաջացնում մարդկանց մոտ և սարսափելի անհետաքրքիր է:
Այն, որ Փաշինյանի լայվերն այլևս կորցնում են իրենց կենսունակությունը, փաստում են նաև այդ լայվերի օր օրի ընկնող դիտումները, որոնք վերջին օրերին նվազում են խայտառակ արագ տեմպով:
Խելացի ղեկավարը կարող էր թվերի անկմանը հետևել ու հասկանալ, որ այլևս ինքը հետաքրքիր չէ ու պետք է նոր բան մտածել, բայց Փաշինյանը որոշել է շարունակել լայվով զանգել քաղաքացիներին, քանի որ դա աշխատանք ու հմտություն, գիտելիք, թիմային աշխատանք չի պահանջում:
Սա շատ հեշտ է, որովհետև այն թաքցնում է իրական պատկերը, որովհետև որևէ քաղաքացի վարչապետի ԱԼՈ-ն լսելով նախ վարչապետի հետ ուղիղ կապից շոյվում է, ինչն էլ խոչընդոտում է իր խնդիրները անկեղծորեն պատմելուն, այնպես որ իրականությունն այդ հեռախոսայինից շատ տարբեր է, ինչը փրկելու համար կամ պետք է Փաշինյանը գործ անի, կամ տեղը զիջի անողներին:
Որպես ՀՀ քաղաքացի կոչ եմ անում թույլ չտալ այլևս վարչապետին ապրել ինքնախաբեության մեջ և առերեսվել կորոնավիրուսի բերած իրականության հետ, եթե իսկապես դրա դուխն ունի:
NewsPress.am