Շուշիում տաքսու վարորդներին կտրամադրվեն ախտահանիչ հեղուկներ
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկություններ են հայտնել Շուշիի շրջանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ իրականացված և նախատեսվող աշխատանքների մասին։
Ըստ այդ տեղեկատվության, իրականացվել են հետևյալ միջոցառումները․
- Ստեղծվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողով:
- Շուշի քաղաքի կենտրոնական փողոցները ախտահանվել են քլորակրի 65 տոկոսանոց լուծույթով:
- Ախտահանվել են Շուշի-Ստեփանակերտ երթուղին սպասարկող ավտոբուսները:
- Ձեռք է բերվել ախտահանիչ հեղուկ (ալկոգել), որը տրամադրվել է գործող հիմնարկ-կազմակերպություններին:
- Բնակչության շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ՝ անհարկի փողոց դուրս չգալու և զանգվածային միջոցառումներ չկազմակերպելու մասին:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է՝
- Ախտահանիչ հեղուկներ տրամադրել տաքսու վարորդներին:
- Շարունակել փողոցների, կանգառների, ավտոբուսների ախտահանման աշխատանքները: