Մասիվի շուկան երեք օր է` փակ է, առևտրականները բունտ են անում (տեսանյութ)
Մասիվի հայտնի շուկան, որը գտնվում է Սամվել Ալեքսանյանի բացած Մեգամոլի տարածքում, երեք օր է` փակ է: Այս մասին գրում է Hraparak.am-ը։ Շուկայի առևտրականները, կայքի թղթակցի հետ զրույցում, ասել են, որ շուկան ապօրինի է փակ, այստեղ գյուղմթերք է վաճառվում, և պարետատունը թույլ է տվել, որ իրենք աշխատեն, սակայն շուկայի տնօրինությունը, ըստ իրենց, ապօրինի փակել է, չի բացում:
«Մենք էլ օրվա հացի խնդիր ունենք, ո՞նց ապրենք, եթե չաշխատենք: Զանգում եմք տնօրինությանը, Դավիթ ա անունը, իրեն, ասում ա` ես կապ չունեմ, ես տարածքը տվել եմ վարձով, ինչ ուզում եք` արեք, բայց Դավիթի հրահանգով ա փակվել»,-վրդովված պատմեց առևտրականներից մեկը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։