Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել ենՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7,500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը (տեսանյութ)«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցԷլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն գյուղացիներին համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն․ Զաքարյան
Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր
Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպել են
Տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի. ԿոստանյանՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓաշինյանը ՊԵԿ նախագահի առաջին նոր տեղակալ է նշանակվել
Խոշոր ու ողբերգական վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա 4 զոհ և տուժած (լուսանկարներ)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինԳազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում ենԱյսօրվանից սկսում եմ շարք, որն անվանում եմ «Զրույցներ պետության մասին»․ Փաշինյան․ մաս 1 (տեսանյութ)Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի․ Շառլ ՄիշելՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը«Мы тут не причем»․ Մոսկվան արդեն արձագանքել է պատերազմի սկսվելու մասին Փաշինյանի հայտարարությանըԵթե պետք է պատերազմով վախեցնեն ու առանց դրա խլեն այն, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը միակ շանսն է. Թյուրքագետ
Շաբաթվա վերջին Բաքուն կարող է պատերազմ սկսել․ Փաշինյանը զգուշացրել է տավուշցիներին
Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներԶախարովան արձագանքել է Պուտինին նախագահ չանվանելու Գերմանիայի ԱԳՆ-ի դիրքորոշմանըԳուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»Դամասկոսի վրա իսրայելական մի քանի հրթիռ է խոցվելՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներՎարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին
Վազող տողեր

Մենք առաջնորդվելու ենք բացառապես օրենքով և շատ քրտինք ենք թափելու. Վիտալի Բալասանյան (լուսանկարներ)

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչներն օրեր առաջ հանդիպում են ունեցել «Ղարաբաղ տելեկոմ» և «Արցախկապ» ընկերությունների աշխատակիցների հետ, տեղեկացնում է Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը:

Վ. Բալասանյանն, առանց փակագծերը բացելու, հանդիպման առիթն օգտագործելով, բոլորին հայտնել է իր շնորհակալությունը 2016-ի ապրիլյանի օրերին իրենց աշխատանքի համար, քանի որ առանց նրանց ապահոված կապի, ամեն ինչ շատ ավելի բարդ էր լինելու։

«Թեև մինչ օրս առիթ չեմ ունեցել ասելու ու գնահատական տալու և չգիտեմ էլ՝ պատասխանատուներից ով որքանով է գնահատել, որպես առաջին գծի պատասխանատու հիմա նշեմ, որ հոգաչափ շնորհակալ եմ բոլորիցդ։ Չունեինք մեկ մետր հատված, որ կապից դուրս լիներ…»,- ընդգծել է գեներալ Բալասանյանը։

Մինչև հանդիպման մեկնարկն Արցախի նախագահի թեկնածու Վ. Բալասանյանը բոլոր հավաքվածներին բժշկական դիմակներ է բաժանել և խնդրել կրել դրանք՝ այս օրերին շատ ուշադիր լինել մասնագետների հորդորներին։

«Համաշխարհային պատերազմ է, ժողովուրդ, շատ զգույշ պիտի լինենք։ Դեռևս մարտի 15-ին եմ դիմել Արցախի նախագահին՝ կոչ անելով հետաձգել ընտրությունները, բայց մինչ օրս որոշում չկա՝ ինձ համար անհայտ պատճառներով։ Մեր իրավաբանների խումբն ուսումնասիրել է Սահմանադրությունը, և եզրակացությունը հրապարկվել է, ըստ որի, այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել»,- ասել է Բալասանյանը՝ հավելելով, որ իրենք ևս այս օրերին սպասում են երկրի ղեկավարության պատասխանատու որոշմանը։

Ընտրողների հետ հարցուպատասխանի շրջանակում թեկնածուն անդրադարձել է հարցին, թե ընտրվելու դեպքում ունի՞ անհրաժեշտ պրոֆեսիոնալ թիմ կառավարման խնդիրները կարգավորելու համար, քանի որ հենց դրա բացակայության հետևանքով են հետագայում տեղի ունենում սխալներ ու անարդարություններ։

«Մեր ապագա կառավարությունը լինելու է համահայկական։ Գիտե՛ք, ես «Հանուն Արցախի» շարժման ղեկավարն եմ՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք միասնության, որին իրենց աջակցությունն են հայտնել շատ մարդիկ։ Նրանց անցած մասնագիտական ճանապարհը ձեզ շատ բան կասի, ինչպես նաև շատ բան կհուշի այն, թե որ երկրներից են նրանք։ Նրանց հայտարարությունները հրապարակային են, կարող եք ծանոթանալ և համոզված լինել, որ թիմն արդեն ունենք»,- ասել է Բալասանյանը։

Նրա խոսքով՝ պրոֆեսիոնալ կադրերը շատ կարևոր են, անցել են «խնամի, ծանոթ, բարեկամի ժամանակները»։ Բայց բոլոր նրանք, ովքեր աշխատելու են իր հետ, պետք է հիշեն, որ դա և՛ շատ հեշտ է, և՛ շատ դժվար։

«Ընտրություն կատարելիս, ովքեր ինձ ձայն են տալու, թող ամենայն պատասխանատվությամբ մտածեն ու հիշեն, որ ինձ ընտրելով, ինձ հետ միասին, կանգնում են մեր զորքի շարքերում։ Մենք առաջնորդվելու ենք բացառապես օրենքով և շատ քրտինք ենք թափելու՝ միասին մեր երկիրը կառուցելու համար»,- շեշտել է Արցախի հերոսը։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ընտրողների հարցերին այս օրերին պատասխանում է անհատական հանդիպումների ժամանակ և առցանց՝ ֆեյսբուքյան էջի և թեկնածուի պաշտոնական կայքի միջոցով։ Ինչպես նաև աշխատում է նախընտրական շտաբի «Թեժ գծի» հեռախոսահամարը, որով ակտիվ կապ է ապահովվում ընտրողների հետ։