Կիլիան Մբապեն մեծ գումար է հատկացրել անտուններին
«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեծ գումար է նվիրաբերել անտուններին։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Մբապեի կատարած բարեգործության դիմաց անտունների հարցով զբաղվող կազմակերպությունը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացուն։
Հիշեցնենք, որ աշխարհում տարածված կորոնավիրուսի ֆոնին մի շարք ֆուտբոլիստներ ու մարզիկներ վերջին շրջանում դրամական օգնություններ են հատկացնում վիրուսի դեմ պայքարի համար։