Ռոնալդուն համաձայնվել է, որպեսզի կորոնավիրուսի պատճառով իր աշխատավարձը կրճատվի 4 միլիոն եվրոյով
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է հրաժարվել իր աշխատավարձի մի մասից։
Այս մասին տեղեկանում ենք Tuttosport-ից։
Նշվում է, որ Ռոնալդուն կվաստակի 4 միլիոն եվրո պակաս։ Աշխատավարձի ցածրացմանը համաձայնվել են նաև Ջանլուիջջի Բուֆֆոնը․ Լեոնարդո Բոնուչին և Ջորջիո Կյելինին։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են եվրոպական ֆուտբոլային առաջնությունները։