24 ժամվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել. People
Չինաստանում մեկ օրվա ընթացքում չի գրանցվել կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք։ Այս մասին տեղեկանում ենք People պարբերականից։
Մարտի 27-ին գրանցվել է վարակի 54 նոր դեպք։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի սկսման աղբյուր հանդիսացող Ուհան քաղաքում արդեն իսկ վերսկսել է մետրոպոլիտենի աշխատանքը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվեց դեկտեմբեր ամսին։