Ամերիկուհին հազացել է սուպերմարկետում և փչացրել 35 հազար դոլարի ապրանք. WP
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում գտնվող «Gerrity’s» սուպերմարկետն ստիպված է եղել վաճառքից հանել 35 հազար դոլարի ապրանք այն բանից հետո, երբ մի կին հազացել է դրանց վրա: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Նշվում է, որ կինը հատուկ հազացել է սննդի բաժնի ապրանքների վրա՝ այդ թվում նաև մսի ու խմիչքների: Դեպքը տեղի է ունեցել մարտի 25-ին, կեսօրից հետո:
«Մենք կասկածներ ունենք, որ այն, ինչ արել է այդ կինը, անհաջող կատակ էր, սակայն մենք հաճախորդների առողջությունը ռիսկի տակ չենք դնի»,- ասել է սուպերմարկետի սեփականատերը: