ԱԻՆ մի աշխատակից վարակվել է կորոնավիրուսով, նրա գործընկերներից 11-ին մեկուսացրել ենք (տեսանյութ)
Երեւան քաղաքի ջոկատներից մեկում ունենք վիրուսակիր, որը մեկուսացված է եւ գտնվում է բուժման փուլում։ Այս մասին այսօր՝ մարտի 27–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը։