Թենիսիստ Նովակ Ջոկովիչը 1 միլիոն եվրո է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Աշխարհահռչակ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը և իր կինը՝ Ելենան 1 միլիոն եվրո գումար են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։
Գումարով կգնվեն բժշկական սարքեր, ինչպես նաև մեկուսացած մարդկանց համար կգնվի սնունդ։
Հիշեցնենք, որ աշխարհով մեկ տարածված կորոնավիրուսի կապակցությամբ սպորտային աշխարհի մարդիկ գումարներ են տրամադրում վիրուսի դեմ պայքարի համար։