Հայ–ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Հայ–ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հակառակորդն առաջինն է կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ մեկ վիրավոր ունենք։ Զինծառայողի, կյանքին վտանգ չի սպառնում»,–մանրամասնեց Ստեփանյանը։
Ադրբեջանական կողմում զոհերի կամ վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան։