Պատրիկ Դևեջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Ֆրանսահայ քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել:
նա իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում գրել է:
«Ես վարակվել եմ կորոնավիրուսով և պետք է վկայակոչեմ բժիշկների և ամբողջ խնամող անձնակազմի բազառիկ աշխատանքը: Ցանկանում եմ նրանց հղել իմ խորը շնորհակալական խոսքերը հիվանդներին մշտապես օգնության ձեռք մեկնելու համար»:
Դևեջյանը հավելել է, որ բժիշկների շնորհիվ կայուն առողջական վիճակում է: