Մեծ Բրիտանիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
Մեծ Բրիտանիայի վարչապետ 55-ամյա Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի տեստ է հանձնել, արդյունքը եղել է դրական։ Այս մասին գրումէ ՏԱՍՍ-ը։
«Անցած 24 ժամվա ընթացքում ինձ մոտ նկատվեցվին մեղմ ախտանիշներ, կորոնավիրուսի տեստը դրական է։ Այժմ ես ինքնամեկուսացել եմ, բայց ես կշարունակեմ ղեկավարել կառավարության պատասխան գործողությունները տեսակոնֆերանսների ռեժիմով, մենք հաղթելու ենք կորոնավիրուսին», - գրել է քաղաքական գործիչը Թվիթերում