«Ռամշթայն» խմբի երգիչ Թիլլ Լինդեմանի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Գերմանացի ռոք-երաժիշտ, «Ռամշթայն» խմբի մեներգիչ Թիլլ Լինդեմանը հոսպիտալացվել է։ Նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։
Այս մասին տեղեկանում ենք Bild-ից։ Երաժշտի կյանքին վտանգ չի սպառնում։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Հիշեցնենք, որ Գերմանիան ևս համարվում է Եվրոպայում կորոնավիրուսի կենտրոններից մեկը։