Պեպ Գվարդիոլան իր թիմում ցանկանում է տեսնել Լեոնարդո Բոնուչիին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիին։ Այս մասին տեղեկանում ենք Calcimercato-ից։
Անգլիական ակումբն ամռանը միանշանակ գնելու է կենտրոնական պաշտպանի և Պեպն այդ դիրքում տեսնում է Բոնուչիին։ Իտալական թիմը Պեպի ակումբին արդեն հայտնել է, որ բաց չի թողնելու Բոնուչիին։
Ակումբը դիտարկում է նաև «Ինտերի» պաշտպան Միլան Շկիրնյարին գնելու տարբերակը, որի տրանսֆերը գնահատվում է 85 միլիոն եվրո։