Ձկների անկում՝ Սևաբերդի ջրամբարում (տեսանյութ)
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանը Facebook-ի իր էջում հրապարակել է տեսանյութ ու գրել. «Սա էսօրվա նկարած ա։ Սևաբերդի ջրամբար։ Բնապահպանները և իրավապահները պետք ա պարզեն, սա ինչի արդյունք ա»։
Հրապարակմանն արձագանքել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ հայտնելով. «Այսօր Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանի էջում հրապարակված Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկման տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցներն իրականացնում են ուսումնասիրություն, կկատարվեն ջրի նմուշառման աշխատանքներ, օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք:
Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»: