Դավիդ Դե Խեն 300 հազար եվրո է հատկացրել Մադրիդի հիվանդանոցներին
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերել է 300 հազար եվրո գումար։
Դե Խեան անոնիմ նվիրատվություն է արել Մադրիդյան իշխանություններին։ Չնայած Դե Խեայի անհայտ մնալու ցանկությանը, Մադրիդի իշխանությունները հայտնել են այդ մասին։
Հիշեցնենք, որ Իսպանիան համարվում է Եվրոպայում կորոնավիրուսի կենտրոններից մեկը։