Ես միշտ ամենից շատ վախեցել եմ Ռոնալդուից․ Ջանլուիջջի Դոննարումա
Իտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջջի Դոննարուման խոսել է, թե աշխարհում ո՞ր ֆուտբոլիստն է իր համար ամենաուժեղը։ Նա մասնավորապես նշել է․
«Միլանի» գույներն ինձ համար մեծ նշանակություն ունեն, քանի որ ես այստեղ եմ մեծացել։ Ես միշտ եմ եղել թիմի երկրպագուն և ես չեմ կարող չտալ իմ ամբողջ ուժերը՝ այս մարզաշապիկով հանդես գալիս։ Ես միշտ ունեցել եմ այնպիսի նպատակներ, ինչպիսին որ «Միլանը»։ Ցանկանում ենք հասնել նրան, ինչի մասին որ խոսում էինք մրցաշրջանի սկզբում։ Իմ անձնական նպատակն է միշտ աշխատել շատ և բաց թողնել քիչ գնդակներ։ Ես խաղացել եմ շատ հրաշալի հարձակվողների դեմ, բայց ես միշտ ամենից շատ վախեցել եմ Ռոնալդուից»։