«Այաքսի» նախկին ֆուտբոլիստը մոտ 3 տարի հետո դուրս է եկել կոմայից
Հոլանդական «Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Աբդելհահ Նուրին 2 տարի 8 ամիս անց դուրս է եկել կոմայից։ Այս մասին տեղեկանում ենք talkSPORT-ից։
22-ամյա ֆուտբոլիստը կարողանում է նստել հաշմանդամների համար նախատեսված սայլակին։ Ֆուտբոլիստը կոմայի մեջ է ընկել 2017 թվականի հուլիսի 8-ին՝ «Վերդերի» հետ հանդիպման ժամանակ։
Նրա մոտ սկսվել է առիթմեա և կորցրել է իր գիտակցությունը։