«Փաստ». Գաղափարը նոր չէ. դեռ «կոռումպացված ռեժիմի» վարչապետն էր նախաձեռնել «գյուղատնտեսական սպեցնազ» ստեղծել

Այս թեմայով
- Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանն իր մեջ կգտնի համարձակություն և կկայացնի հեռանալու որոշում․ Կարեն Կարապետյան
- Վազգեն Մանուկյանն ու Կարեն Կարապետյանը հանդիպել են ու հանդիպում են պարբերաբար․ Armeniasputnik.am
- Ի՞նչ է խոստացել Կարեն Կարապետյանը Վազգեն Մանուկյանին. «Հրապարակ»
- Կա միայն մեկ ճիշտ ելք` անարյուն իշխանափոխություն. Սամվել Կարապետյան
«Փաստ» թերթը գրում է.
«Գյուղատնտեսության առջեւ ծառացած խնդիրների լուծման, մրցունակության բարձրացման տեսանկյունից առանձնահատուկ կարեւորվում է գյուղացիական տնտեսությունների համատեղ գործունեությունը, մասնավորապես` կոոպերատիվների ձեւավորման միջոցով:
Այս մասին գրեթե ամեն հարմար առիթով բարձրաձայնում են ոլորտի մասնագետները՝ վերահաստատելով այն պնդումը, որ կոոպերատիվների միջոցով հեշտ է հասնել ցանկալի արդյունքի։ Հընթացս շատ է խոսվել այն մասին, որ կոոպերացիայի խթանման քաղաքականությունն ագրարային ոլորտում վարվող պետական քաղաքականության կարեւոր բաղկացուցիչներից է:
Երեկ կառավարության նիստում որոշում կայացվեց ՀՀ գյուղաբնակներին հատուկ առաջարկ ներկայացնել, որպեսզի նրանք կազմեն գյուղական կոոպերատիվներ եւ դիմեն կառավարությանը՝ պետական միջոցներով վարկեր ստանալու համար։ Իր այս քայլով կառավարությունը ցանկանում է մեղմել ՀՀ-ում ներկայումս ստեղծված իրավիճակը:
Ինչ խոսք, նախաձեռնությունը բավականին լավն է եւ գովեստի արժանի, սակայն այս պատմության մեջ առավել ուշագրավն այն է, որ կառավարությունը ռազմավարական ոլորտ է հռչակում գյուղատնտեսությունը՝ նույն այն ոլորտը, որը չնայած Հայաստանի նման պետության համար այնչափ կենսական նշանակություն ունի, սակայն առանձին նախարարություն պահելու կարիք չզգացվեց:
Իսկ ինչ վերաբերում է կոոպերատիվներ կազմելուն, ապա այս գաղափարը նոր չէ, այն նախկին «կոռումպացված ռեժիմի» վարչապետ Կարեն Կարապետյանի նոու-հաուն էր։ Հենց Կարեն Կարապետյանն էր, որ ցանկանում էր եւ արդեն նախաձեռնել էր, իր խոսքերով ասած, «գյուղատնտեսական սպեցնազ» ստեղծել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: