Հարավային Կորեայում վարակակիրների թիվը հասնում է մոտ 10 հազարի
Հարավային Կորեայում մեկ օրում 91-ով ավելացել են կորոնավիրուսով վարակման դեպքերը։ Այս պահի դրությամբ երկրում կա 9332 վարակակիր։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Էպիդեմիայի տարածման պահից սկսած Հարավային Կորեայում մահացածների թիվը հասնում է 139-ի։
Բուժվել է 4528 մարդ։