Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 122-ի․ ՌԻԱ
Մարտի 26-ի դրությամբ Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 122 դեպք, մահացել է երեք մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն ՝ վկայակոչելով երկրի կառավարությանն առընթեր գործող շտաբի տարածած հայտարարությունը:
Նշվում է, որ վարակվածների թվում կա Ռուսաստանի մեկ քաղաքացի:
Անցած օրվա ընթացքում հաղորդվել էր 29 նոր վարակի մասին: Բուժվել է ևս հինգ մարդ, ընդհանուր առմամբ 15 մարդ է բուժվել վիրուսից: