Իրանում 1 օրում գրանցվել են կորոնավիրուսով վարակման և մահվան ռեկորդային դեպքեր
1 օրում Իրանում կորոնավիրուսով հիվանդների թիվն աճել է 2389-ով, իսկ զոհերի թիվը՝ 157-ով։
Այս մասին տեղեկանում ենք Իրանի առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներից։
Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 29406-ի, իսկ մահացածների թիվը՝ 2234-ի։
Ընդգծենք, որ տարածաշրջանում կորոնավիրուսի ամենամեծ օջախը հենց Իրանում է։