Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է 122-ի․ 3 մարդ մահացել է
Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է 122-ի, կա 3 մահացած։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նշվում է, որ վարակակիրների մեջ կան նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։ Վերջին 1 օրվա ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդացել է 29 մարդ։ Ընդհանուր առմամբ բուժվածների թիվը հասնում է 15-ի։
Հիշեցնենք, որ Չինաստանում սկսված վիրուսը կարճ ժամանակում տարածվել է ամբողջ աշխարհում։