ԱՆ փոխնախարարը ներկայացրել է իմունականխարգելման ամբողջ տեղեկատվությունը թվային դարձնելու ընթացակարգը ՔԿԾ-ն ԱՊՀ գործընկերների հետ քննարկել է ահաբեկչության տարածմանը հակազդելու կանխարգելիչ միջոցները ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Շատ ուրախ եմ, որ նորամուտս նշեցի ազգային հավաքականում․ Տիգրան Ավանեսյան Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Տավուշում՝ կիսակառույց շինությունում, հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դիԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման կապալառուն վերսկսել է պայթեցման աշխատանքների նախապատրաստումը Զինծառայող Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը դատարանում են Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆԱպրիլի 1-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետԿարծում եմ, բոլոր տեղերում էլ հուդա-մատնիչներ կլինեն․ Սերգեյ ՉիչոյանԻնեկոբանկն ընդդեմ թոշակառուների․․․ Քաղաքացու իրավունքների պաշտպանԵղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչըԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանի կգործուղվեն ԲեռլինՓոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի մինչև +23 աստիճանի Որոնվում են տեսանյութում պատկերված անձինք Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
Դիմումիս հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոյանի բռնի ձերբակալության առիթով
Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվելՈւկրաինան ստացել է Challenger 2 տանկեր՝ առանց լրացուցիչ զրահատեխնիկայիՓաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին. Անդրանիկ ԹևանյանԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է․ այն ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում․ Հիքմեթ Հաջիև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք (տեսանյութ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՆարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցինԵթե ճնշում են, ում որ ճնշում են, թող ինքն էլ խոսի․ Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան․ նախկին պատգամավոր (տեսանյութ)Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն ՍարուխանյանՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում

Որտեղ է տղամարդու թասիբն ու ինչ գործով է Ջիվանիկը հասել Արցախ

Երևանից Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը քարով ջարդելու կոչ արած Ջիվանիկն այս օրերին հասել է Արցախ, որի նախագահը նույն Բակո Սահակյանն է:

Ջիվանիկն այնտեղ է «գործուղվել» հատուկ նպատակով: Նրա առաջ նրան բնորոշ ձևով խնդիր է դրված էժանագին շոուներ ապահովել և Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության կրկնությունն անել նաև Արցախում:

Քանի որ Ջիվանիկն իրեն Հայաստանում սպառել է, և որևէ մեկը նրան մեր երկրում լուրջ չի վերաբերվում, անգամ՝ իրեն վճարողները, ապա վերջինս փորձել է այս անգամ օգտագործվել Արցախում: Հավանաբար օգտագործման ձևերի և եղանակների մասին խորհուրդները նա ստացել է ՀՀ վարչապետից և Արցախ մեկնել մարտի 31-ին կայանալիք նախագահի և Ազգային ժողովի ընտրություններից մի քանի օր առաջ:

Ըստ մեր տեղեկություններ՝ նրան Արցախ են հրավիրել նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանը և նրա ջերմեռանդ աջակից Սամվել Բաբայանը:

Ջիվանիկը հասել է Արցախ՝ արցախցիներին վրաններ սարքելու ձևերը սովորեցնելու և հեղափոխական տեքստեր ասելու համար: Իհարկե, ինչպես Հայաստանում նա արժանացավ զրոյական ուշադրության, նույնը տարատեսակ ծառայություններ մատուցող այս տղային սպասվում է նաև Արցախում, որովհետև ով ով, բայց արցախցին առանց Ջիվանիկի էլ շատ լավ գիտի վրան խփելու և վրանի մեջ ապրելու բոլոր նրբությունները և թույլ չի տա որևէ մեկին ինքնահաստատվել ու օգտագործել իրեն ընդդեմ պետության, էլ չենք խոսում հեղափոխությունն Արցախ հասցնելու մասին:

Այն, որ Մասիսի Մայիլյանն ու Սամվել Բաբայանը դարձել են մոլի սորոսական և այլևս նրանց համար առաջնային է Սորոսն ընդդեմ Արցախի կարգախոսը, վաղուց պարզ է, բայց որ թեկնածուներից Արայիկ Հարությունյանը Ջիվանիկի արցախյան գործունեության հետ կապված մինչ այս պահը պահպանում է լռություն, արդեն դառնում է տարօրինակ:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է լռում Հարությունյանն այն դեպքում, երբ Արցախում հիմա փորձում են իր քաղաքական հակառակորդները գործոն դարձնել մի մարդու, ով Արայիկ Հարությունյանի երբեմնի ղեկավարի գլուխը ժամանակին քարով ջարդելու կոչեր էր անում:

Լավ, մի՞թե իշխանատենչությունն ու ամեն գնով իշխանությանը հասնելը Հարությունյանի մեջ մեռցրել է տղամարդկային թասիբն ու արժանապատվությունը:

Եթե մենք սխալվում ենք, ապա Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ջիվանական էժան շոուների արձագանքը չպետք է ուշանա, իսկ եթե այն չլինի, ուրեմն պետք է ընդունենք՝ տղամարդկային թասիբի կորուստ ունենք:

Իսկ պետք է Արցախին տղամարդկային թասիբի բացակայությամբ երկրի նախագահ: Սա հարց է, որի մասին արցախցիները պետք է լուրջ մտածեն:

Արիանա Հովսեփյան

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն