Պարզվել է կենդանիներին մեքենայից կապած ու ասֆալտով քարշ տված քաղաքացու ինքնությունը. ոստիկանություն

Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- գրել է նա: