Հետո չասեք՝ չէինք զգուշացրել. Ամրամ Մակինյան
Կալանավայրերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար աշխարհում կտրուկ քայլեր են ձեռնարկվում, միչդեռ մերոնք դեռ լուռ են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Հետո չասեք չէինք զգուշացրել…
Ավելին՝ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցում, կարևորելով ազատության մեջ գտնվող անձանց կյանքի և առողջության իրավունքը, նշվում է, որ հաշվի առնելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր իրավասու մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն՝ ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար։
Այս մոտեցումը առաջնահերթ պարտադիր է անազատության մեջ պահելու վայրերի գերբնակեցվածության դեպքում։ Զեկույցում խոսվում է նաև այն մասին, որ իրավասու մարմինները պետք է առավել լայնորեն կիրառեն մինչդատական կալանավորման այլընտրանքային միջոցները»։